Posted in Մայրենի, ստեղծագործություններ

Շուռ եկած աշխարհը

Մի օր ես քնեցի, և տեսա արևի շողերը: Խմեցի ուտելիքը, կերա ջուրը և գնացի դպրոց: Ճանապարհին տեսա, թե ոնց էր ձին մեքենայի մեջ նստած: Տեսա իմ դասընկերներին և սկսեց առաջին դասը՝ մայրենին: Մենք լուծում էինք մաթեմատիկական խնդիր և դիտում մուլտֆիլմ մեր հեռախոսներով: Դասերը վերջացան և ես գնացի տուն: Ճանապարհին տեսա, թե ինչպես է մեքենան օդով թռչում: Արդեն երեկո էր, ես պարկեցի քնելու: Հետո ես արթնացա և տեսա, որ հիմա առավոտ է:

– Փաստորեն դա երազ էր:

Posted in ստեղծագործություններ

《Աշնան գույները》

《Հեղինակ՝ Արման Աբրահամյան》

 

Աշնանը շա՜տ գեղեցիկ է, բայց շատ ցուրտ: Իսկ մենք իմ բակի ընկերների հետ չենք գնում տուն: Մենք շարունակում ենք բակում խաղալ: Բայց տուն վերադառնալուց ինձ  շա՜տ է օգնում թեյը և վառարանի տաքությունը: Աշունը տարվա ամենագեղեցիկ եղանակ է: Կարծես ես գտնվեմ հեքիաթում, երբ դուրս եմ գալիս բակ: Ես վազում եմ գունավոր փաթիլների վրայով: Ծառերը կարծես ներկերով գունավորած լինեին: Կարճ ասած աշունը ամենաբազմերանգ եղանակն է: