Վահան Տերյանի հիշատակին

I Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա։Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղինԵվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղինՈւ մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգերԹող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր... II Դու արդեն հեռացել …

Continue reading Վահան Տերյանի հիշատակին

Աշխատանքային երգեր

Ցորյանի ծովեր Հովե՜ր կ'ացնին.Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.Իրենց խորքեն կը հոսի դող մ'անսահման:Գեղադալար կողերն ի վար բըլուրինԾովե՜ր կ'անցնին: Հովե՜ր կ'ացնին.Ա՛յնքան կ'հորդի, կը կատղի դաշտը հուռթի`Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:Գոգին մեջեն ալետատան հովիտինԾովե՜ր կ'անցնին: Հովե՜ր կ'անցնին.Ու ցորյանին պատմուճանները ծըփունՄերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագինԾովե՜ր կ'ացնին: Հովե՜ր կ'անցնին.Քիստերուն տակ կ'ալեծփին եղիներ`Ուր …

Continue reading Աշխատանքային երգեր

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ …

Continue reading Ես իմ անուշ Հայաստանի

Իմ Տերյանական բառարանը

1. ՏԽՐՈՒԹՅՈՒՆ Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթևՄի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնացԵվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին... Անծանոթ …

Continue reading Իմ Տերյանական բառարանը

Իմ տերյանական ընթերցարան

1. ՀՈՐՍ Սիրո քարոզիչ, այսօր ես նորիցՔեզ եմ որոնում անզուսպ կարոտով,Հայտնվիր դու ինձ խաղաղ, անթախիծ,Ամոքիր սիրտս քո անհուն սիրով:Ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող,Տանջանքի ահեղ շղթայի ներքո,Որպես լուսազարդ երկինքն ոսկեշող,Որպես գուգուրող հիասքանչ արև:Հույսերըս կրկին հեռացան ինձնից,Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,Ես քեզ եմ դիմում այս ցուրտ աշխարհից,Ես քեզ եմ բերում հույզերս բոլոր:Օ, հայտնվիր խաղաղ …

Continue reading Իմ տերյանական ընթերցարան